Ով եւ ինչու է բողոքում ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրումից
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին նիստի ժամանակ կառավարությունը ներկայացրեց ՍԴ դատավորի իր թեկնածու Վահրամ Ավետիսյանին, որը Վճռաբեկ քրեական դատարանի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է, իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր։
Սակայն այս առաջադրումը իշխանությանը սպասարկող որոշ շրջանակների կողմից լուրջ քննադատության ու դժգոհության առիթ է հանդիսացել։ Այս թեմայի մեջ առանձնահատուկ ակտիվ են իշխանությանը սատարող որոշ իրավապաշտպաններ ու ՀԱԿ անդամներ եւ համակիրներ, որոնք տարբեր գրառումներով, հայտարարություններով ու հարցազրույցներով հանդես են գալիս կոշտ որակումներով։
Հատկապես վերջիններիս պարագայում հիմնական շեշտադրումը Մարտի 1-ի գործի հետ կապված Դավիթ Ավետիսյանի վճիռներն են: Ինչ վերաբերում է հասարակական սեկտորի որոշակի մտահոգություններին, ապա, թերթի տեղեկություններով, դրա պատճառն այն է, որ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման գործընթացը թափանցիկ չի եղել, եւ հասկանալի չէ, թե ինչպես է հենց Վահրամ Ավետիսյանը հայտնվել կառավարության տեսադաշտում։
Ի դեպ, կուլիսներում խոսում են, որ ԱԺ-ում նրա ընտրությունն այնքան էլ հարթ չի ընթանալու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ