Ճապոնական ընկերությունն աշխատակիցներին թույլատրել է մինչև 80 տարեկան աշխատել
Ճապոնիայում էլեկտրոնիկայի խանութների ցանցը ղեկավարող Nojima կորպորացիան աշխատակիցներին թույլատրել է մինչև 80 տարեկան աշխատել․ այս կերպ ընկերությունը հույս ունի, որ ապագայում կկարողանա կադրերի պակասը լրացնել, հայտնում է Bloomberg-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ միայն ցանկացողներին մինչև 80 տարեկան աշխատելու հնարավորություն կտրվի․ 65 տարեկանից հետո աշխատանքը շարունակելու ցանկություն հայտնած անձանց աշխատանքային պայմանագրերն ամեն տարի կերկարաձգվեն։
«Ընկերության 3000 աշխատակից, այդ թվում և խանութների վաճառողները, աշխատանքային պայմանագրերը երկարաձգելու իրավունք ունեն»,- ասվում է հոդվածում։
Ընկերությունում կարծում են, որ այս քայլը կօգնի ավելի երկար օգտագործել ավագ անձնակազմի գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև խուսափել անձնակազմի պակասի խնդրից։
Հայտնի է, որ Ճապոնիայի բնակչությունն աշխարհում «ամենածերն» է համարվում․ 2006 թվականին Ճապոնիան աշխարհում առաջին երկիրն է եղել, որտեղ 65 տարեկանից բարձր բնակչության թիվը գերազանցել է 20 տոկոսը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...