Լեհաստանը պատրաստվում է դուրս գալ «Ստամբուլյան կոնվենցիայից»
Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զյոբրոն տեղեկացրել է «Ստամբուլյան կոնվենցիայից» (պաշտոնական անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա») երկրի դուրս գալու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է «Լեհական ռադիոն»:
«Երկուշաբթի մենք դիմում կներկայացնենք Ընտանիքի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարություն, որպեսզի պաշտոնական աշխատանքներ տարվեն, այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիան չեղյալ հայտարարելու ուղղությամբ»,-տեղեկացրել է Զյոբրոն:
Արդարադատության նախարարն ասել է, որ Լեհաստանի օրենսդրությունն օրինակելի է, երբ խոսքը կանանց բռնությունից պաշտպանելու չափանիշների մասին է:
Նրա խոսքով`«Ստամբուլյան կոնվենցիայում» կանանց պաշտպանության վերաբերյալ այնպիսի որոշումներ չկան, որոնք Լեհաստանը չի կատարում:
Հիմնավորելով կոնվենցիայի չեղյալ հայտարարման վերաբերյալ եզրակացությունը ՝ Զյոբրոն նշել է, որ այն պարունակում է «գաղափարական բնույթի դրույթ, որը մենք չենք ընդունում և համարում ենք վնասակար»:
Լեհաստանը կոնվենցիան ստորագրել է 2012 թվականին, վավերացրել` 2015-ին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...