Ռուսաստանում ինտերնետի և հեռուստատեսության ծառայությունները թանկանում են
Ռուսաստանում տնային ինտերնետ կապի և հեռուստատեսության վարձավճարներն այս տարի կարող են բարձրանալ 15%-ով, հաղորդում է Известия-ն՝ հղում անելով տարբեր ընկերությունների փորձագետների և iKS-Consulting գործակալության հետազոտություններին:
Նշվում է, որ վարձավճարների բարձրացման որոշում սպասարկող օպերատորները կայացրել են կորոնավիրուսի համավարակի ստեղծած իրավիճակից ելնելով: Մասնավորապես, Вымпелком ընկերությունը հայտարարել է, որ կարանտի շրջանում բաժանորդների մեծ հոսք է եղել դեպի առցանց տիրույթ:
«Նրանք սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել առցանց, օգտվում են մեծ քանակությամբ նոր ծառայություններից և ծավալուն կոնտենտ են սպառում»,- հայտնել է պարբերականի աղբյուրը: Այդ իսկ պատճառով ընկերությունը հուլիսի 27-ից պատրաստվում է մի շարք գործող սակագնային փաթեթների բաժանորդագրային վճարը բարձրացնել 50 ռուբլիով՝ միաժամանակ բարձրացնելով տրամադրվող արագությունը մինչև 100Մբիթ/վ-ի:
Հաղորդվում է նաև, որ օպերատորներից ЭР-Телеком-ն արդեն իսկ սակագնային մի քանի փաթեթների վարձավճարները բարձրացրել է, ինչը հաճախորդների մոտ 10%-ի ծախսերն ավելացրել է: МТС-ը եւս հուլիսի սկզբից արդեն բարձրացրել է արբանյակային հեռուստատեսության ծառայությունների համար նախատեսված վարձավճարները: Չի բացառվում, որ այդ քայլին կգնա նաև Ростелеком-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...