Հենդերսոն․ «Լիվերպուլին» սպասվում է մեծ մարտահրավեր
Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը եւ թիմակիցները պատրաստ են մրցաշրջանը սկսել է հենց վաղը։
«Ես նոր մրցաշրջանին լիարժեք պատրաստ եմ արդեն հիմա։ Չեմպիոնական գավաթը ստանալուց հետո զգացի նոր մարտահրավերը։ Շատերն են ասում, որ Պրեմյեր լիգայում հաղթելը բարդ է, բայց ավելի բարդ է տիտղոսը պաշտպանելը։
Մեզ սպասվում է մեծ մարտահրավեր, որը սկսվում է արդեն հիմա։ Թիմը եւ ես պատրաստ ենք դրան։ Ես հավանեցի մարզիչի ասածը․ մենք չենք պաշտպանի տիտղոսը, մենք կգրոհենք այն։
Բոլորը հանգստի հավասար ժամանակ ունեն։ Արդարացումներ չեն լինի։ Տղաները պատրաստ են նոր մրցաշրջանը սկսել հենց վաղը, որպեսզի պաշտպանեն տիտղոսը»,- Հենդերսոնի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հենդերսոնը ճանաչվել է Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող Անգլիայի ֆուտոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով։ Լավագույն հնգյակում նա հետ է թողել Կեւին դե Բրույնեին, Վիրջիլ վան Դեյքին եւ Սադիո Մանեին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում