Կարեւոր փոփոխություններ․ հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը կընդլայնվի
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովն իր աշխատանքները սկսելու է սեպտեմբերից. այժմ արձակուրդային շրջան է, եւ արդեն մեծ թվով նախագծեր կան, որոնք պետք է քննարկվեն նստաշրջանի մեկնարկին: Այդ նախագծերի մեջ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես «Հանրային ծառայության մասին» եւ հարակից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այն վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելուն, եւ այդ առումով ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերանայել հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը, եւ այսուհետ հայտարարագրման պարտականություն կսահմանվի նաեւ 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքի ավագանու անդամների համար: Բացի այդ, առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, օրինակ՝ ստացված վարկերը եւ փոխառությունները: Կարեւոր փոփոխություններից մեկն այն է, որ պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո անգամ, ըստ օրենքի, հաջորդող 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա անձից գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ