Սերժ Սարգսյանի օրոք դատական համակարգը կառավարողի որդին՝ ՍԴ դատավոր
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է իրավաբան Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Նրան ներկայացրին կառավարության երեկվա նիստում։
Վահրամ Ավետիսյանն իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է, վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, Դատավորների միության նախկին փոխնախագահ Դավիթ Ավետիսյանի որդին։
Դավիթ Ավետիսյանին դատական համակարգում շատ լավ են ճանաչում։ Նրա աչալուրջ «հսկողության» տակ էին Սերժ Սարգսյանի օրոք կայացվում քրեական գործերով բոլոր դատավճիռները։ Չկար գեթ մեկ դատական ակտ, որը նախապես չհամաձայնեցվեր Դավիթ Ավետիսյանի հետ։
Քրեական գործերը քննող դատավորներն ամբողջ օրը՝ «պապկաները թեւի տակ», շտապում էին վճռաբեկ՝ Ավետիսյանից ցուցումներ ստանալու։ Նա վճռաբեկի քրեական պալատի նախագահ է նշանակվել 2008 թվականի հունվարի 1-ին։ Քրեական արդարադատության ոլորտում նրա դերակատարումը եւ դատավորներին հնազանդեցնելու, նախագահականից կառավարելու գործընթացը հենց Դավիթ Ավետիսյանն է իրականացրել։
Այսինքն, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի 10-ամյա կառավարման ժամանակ բոլոր քրեական-քաղաքական դատավճիռները կայացվել են նրա կողմից եւ նրա անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների, նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների դատավճիռները։ Հիմա նրա որդին իրականացնելու է Նիկոլ Փաշինյանի «սահմանադրական արդարադատությունը»՝ Հրայր Թովմասյանի եւ Ֆելիքս Թոխյանի փոխարեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան