Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունները խնդիրներ ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունները խնդիրներ ունեն՝ զբոսաշրջային վայրերում ճանապարհային եւ տեղեկատվական ցուցանակների հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ շատ կարեւոր զբոսաշրջային գրավչության օբյեկտների համար տեղադրված չեն համապատասխան նշաններ, ինչն այցելուների համար դժվար է դարձնում դրանք գտնելը եւ այցելելը:
Ավելին, պարզվում է, որ մեծ թվով զբոսաշրջային արահետներ հիմնականում առանց ցուցանակների են: Խնդիր է նաեւ այն, որ հյուրանոցային տնտեսության եւ առեւտրային օբյեկտները հիմնականում տեղադրում են իրենց իսկ դիզայնով պատրաստված ցուցանակներ, որոնց համար թե՛ տեղական մարմինների եւ թե՛ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու մարմինների կողմից հիմնականում թույլտվություն չեն ստանում:
Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է այս հարցին լուծում տալ. նախարարությունը նոր՝ զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին որոշման նախագիծ է քննարկման դրել: Ըստ նախարարության՝ զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակները պետք է լինեն ճանաչելի, միջազգային ընդունված չափանիշերին համապատասխան եւ կարգավորեն դեպի այցելավայր շարժը։
Հայաստանում տեղադրվող ցուցանակները պետք է պարտադիր լինեն հայերեն եւ անգլերեն` ցուցանակի վրա տեղակայման առաջնահերթություն տալով պետական լեզվին: Ի դեպ, տեղեկացնենք, որ սա արդեն լրացուցիչ ֆինանսական բեռ կլինի ոչ միայն տնտեսվարողների, այլեւ համայնքների համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան