Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ կողմերը հանգամանալից քննարկել են ռազմավարական կայունությանն ու սպառազինությունների վերահսկողությանն առնչվող խնդրահարույց հարցերը՝ հաշվի առնելով միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման հարցում ՌԴ-ի և ԱՄՆ-ի հատուկ պատասխանատվությունը:
Այդ համատեքստում հաստատվել է այդ հարցերի շուրջ երկկողմ քննարկումների արդիականությունը, ներառյալ՝ ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման և կրճատման հարցերով պայմանագրին վերաբերող հարցերը: Ընդգծվել է նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների գագաթնաժողով անցկացնելու ռուսական նախաձեռնության կարևորությունը, որի նպատակը միջազգային անվտանգային խնդիրներին առնչվող հարցերի քննարկումն է:
Կողմերն անդրադարձել են նաև Իրանի միջուկային ծրագրին: Երկուստեք շեշտվել է հավաքական ջանքերի անհրաժեշտությունը՝ ուղղված տարածաշրջանային կայունության և միջուկային չտարածման ռեժիմի պահպանմանը:
Նախագահները նաև նշել են, որ տրամադրված են զարգացնել ռուս-ամերիկյան առևտրատնտեսական փոխգործակցությունը, դրական գնահատական է տրվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում երկկողմ համագործակցությանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...