Լավրովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ
Լավրովը հանդիպում է անցկացրել Ռուսաստանում ադրբեջանական եւ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ադրբեջանական եւ հայկական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Կիեւսկայա պլոշաձ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի եւ «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Քննարկվել է ադրբեջանական եւ հայկական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության եւ ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Նշվել է համատեղ բացատրական եւ կրթական աշխատանքի կարեւորությունը՝ ազգային պատկանելիության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու եւ վերացնելու համար: Կարեւորվել է ադրբեջանական եւ հայկական համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...