Մակրոնը պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքների կապակցությամբ
Եվրամիությունը կոպիտ սխալ թույլ կտա, եթե չպատասխանի սադրանքներին Արեւելյան Միջերկրական ծովում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ նա ցանկանում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ով խախտում է Հունաստանի եւ Կիպրոսի ծովային տարածքը, փոխանցում է Reuters-ը:
«Միջերկրական ծովի այս հատվածում, որը կենսական նշանակություն ունի մեր երկու երկրների համար, էներգետիկ եւ անվտանգության խնդիրները կարեւոր նշանակություն ունեն: Վտանգված է պայքարն իշխանության համար, մասնավորապես՝ Թուրքիայում եւ Ռուսաստանում, որոնք ավելի ու ավելի շատ են հայտարարում իրենց մասին, իսկ ԵՄ-ն իր հերթին նախկինի պետ շատ քիչ բան է անում ի պատասխան»,- կիպրոսցի իր գործընկեր Նիկոս Անաստասիադեսի հետ միասին ասել է Մակրոնը լրագրողներին: «Լուրջ սխալ կլիներ մեր անվտանգությունը Միջերկրական ծովում թողնել այլ գործող անձանց ձեռքերում: Դա տարբերակ չէ Եվրոպայի համար, եւ Ֆրանսիան դա թույլ չի տա»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...