«Հարսանիք գնալու ժամանակ ունի, բայց հարցերի պատասխանելու՝ ոչ». պատգամավորները դժգոհել են
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ խորհրդարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը թեժ է անցել: Գրել էինք, որ այդ քննարկումը կապված է այս օրերին Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքի հետ:
Սակայն քննարկմանը չի մասնակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա փոխարեն քննարկմանը մասնակցում էր նախարարության կրթության վարչության պետը, ում պատգամավորները բազմապիսի հարցեր են տվել: Ընդ որում, պատգամավորները եւս զարմացած են եղել, որ նախարարը բացակայում է քննարկումից, եւ խիստ են խոսել այդ մասին հիշատակումով։
Նշենք, որ ԳԹԿ-ից եւս տեղակալի մակարդակով են քննարկմանը մասնակցել, ինչը հատկապես իշխանական պատգամավորները սխալ են համարել, անգամ իրար մեջ քննարկել, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Տավուշում հարսանեկան արարողությանը մասնակցելու եւ քավոր լինելու ժամանակ ունի, սակայն պատգամավորների հարցերին պատասխանելու համար՝ ոչ:
Նկատենք, որ երեկվա քննարկմանը նույնիսկ մասնակցել են այլ հանձնաժողովների նախագահներ, օրինակ՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովից Բաբկեն Թունյանը, Առողջապահության եւ հանրային հարցերով հանձնաժողովից Նարեկ Զեյնալյանը… Սակայն վերջնական որոշում չի կայացվել, ու պատգամավորները պարզաբանումներ են սպասում հենց նախարարից, թե ինչպես է ստացվել՝ 18.5 միավոր հավաքած դիմորդը որեւէ բուհ չի ընդունվել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան