Փորձագետները մտահոգ են, որ աշնանը միսը կարող է թանկանալ
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հետ զրույցում գյուղատնտեսության ոլորտի որոշ ներկայացուցիչներ եւ փորձագետներ, ինչպես նաեւ անասնապահությամբ զբաղվող մի շարք ֆերմերներ լուրջ մտահոգություն են հայտնել, որ առաջիկա աշնանը էական խնդիրներ են սպասվում անասնապահության ոլորտում, քանի որ, ինչպես փաստում են նրանք, ներկայումս առկա է անասնակերի լուրջ խնդիր։
Նրանք նշել են, որ տարին խոտի եւ այլ անասնակերերի համար անբարենպաստ էր, եւ իրենք չեն հասցրել բավարար չափի կեր կուտակել՝ ձմեռը պատշաճ անցկացնելու համար։ Թերթի զրուցակիցներից մեկը նշում էր, որ նմանօրինակ զարգացումների դեպքում աշնանը շուկայում կտրուկ բարձրանալու է մսի գինը։
Փորձագետներից մեկը մեզ հետ զրույցում չբացառեց նման հնարավորությունը՝ նշելով, որ գյուղացիական տնտեսությունները եւ ֆերմերները ձմռան համար համապատասխան չափով անասնակեր գնելու նպատակով ստիպված են լինելու նախատեսվածից շատ գումար ծախսել, ինչին եւ հաջորդելու է թանկ կերով պահված անասունների մսի ավտոմատ թանկացումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան