Դիմորդների խնդիրն օդում կախված. Ասել են՝ բացառվում է, որ լրացուցիչ տեղեր բացվեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երեկ հրավիրված քննարկման արդյունքում այդպես էլ չեն կարողացել լուծում գտնել բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների խնդրին։
Քննարկմանը մասնակցել են ինչպես հանձնաժողովի անդամներ, այնպես էլ ԳԹԿ-ի, ԿԳՄՍՆ-ի, տեսչական մարմնի ներկայացուցիչներ: Բոլոր պատգամավորների հարցադրումը մեկն է եղել՝ ինչո՞ւ այսպես ստացվեց։
Նախարարության ներկայացուցիչները հիմնավորել են, որ խնդիրը մասնագիտության ընտրության առաջնային հայտի հետ է կապված, որի պատճառով էլ բարձր միավոր ստացած դիմորդները, որոնք առաջին հայտով չեն նշել տվյալ մասնագիտությունը, չեն ընդունվել, իսկ ցածր միավոր ստացած, բայց առաջին հայտ լրացրած դիմորդներն ընդունվել են։ Պատգամավորները խնդրել են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին, որ լուծումներ առաջարկեն։
Ի պատասխան լսել են, որ 739 դրական միավոր ստացած եւ դուրս մնացած դիմորդներից մոտ 500-ը համաձայնել է մասնակցել երկրորդ փուլով անցկացվող մրցույթին՝ թափուր տեղեր ունեցող ֆակուլտետներում, իսկ մնացածի հարցն առկախված է։ Նախարարության ներկայացուցիչները հստակ ասել են՝ բացառվում է, որ լրացուցիչ տեղեր բացվեն, քանի որ տեղերը հատկացվել են ըստ լիցենզիայով սահմանված քանակի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան