Գերմանիան ցանկանում է ճանապարհային վճարներ մտցնել ԵՄ ամբողջ տարածքում
Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը ցանկանում է հիմք դնել ճանապարհային վճարների համար, որոնք կգանձվեն Գերմանիայի եւ Եվրոպայի ճանապարհներին գրեթե բոլոր տրանսպորտային միջոցներից՝ Եվրամիությունում երկրի նախագահության ընթացքում, համաձայն փաստաթղթի նախագծի, որին ծանոթացել Reuters-ը։
Ութ տարի հետո գրեթե բոլոր տրանսպորտային միջոցները, ներառյալ բեռնատարները, ֆուրգոնները եւ ավտոմեքենաները, ստիպված կլինեն ճանապարհային վճարումներ կատարել, ասվում է ԵՄ հրահանգների նախագծում:
«Ինչ վերաբերում է ԵՄ անդամ այն երկրներին, որոնք արդեն իսկ ներդրել են վճարային համակարգ, նրանց պարագայում ուղեւորության եւ օգտագործման համար վճարումը պետք է տարածվի բոլոր տրանսպորտային միջոցների վրա, բացառությամբ միջքաղաքային եւ քաղաքային ավտոբուսների»,- ասվում է փաստաթղթում, որը կարող է հաստատվել գերմանական նախարարությունների կողմից: ...
Սակայն կառավարական պաշտոնյաները հայտնել են, որ որոշ նախարարություններ ցանկանում են սառեցնել նախագիծը, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ տարածությունից կախված ճանապարհային վճարները լայնորեն դիտարկվում են որպես կլիմայի պաշտպանության միջոցառում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...