ՈւԵՖԱ-ի նախագահ. Հավատում եմ, որ շուտով ֆանատները կկարողանան վերադառնալ ստադիոն
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է հանդիսականների ներկայությամբ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու հնարավորության մասին:
«Կորոնավիրուսը լուրջ ազդեցություն ունեցավ բոլոր բնագավառների, այդ թվում՝ սպորտի և ֆուտբոլի վրա: Վստահ եմ, որ այս վիրուսը հաղթահարելուց հետո մենք ավելի ուժեղ ու պատրաստված կլինենք:
Այս պահին դեռ իրատեսական չէ հանդիսականների վերադարձը ստադիոն, սակայն ես լիահույս եմ, որ շատ շուտով հնարավոր կլինի հանդիպումներ անցկացնել արդեն ֆանատների ներկայությամբ»,- Չեֆերինի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնություններում հանդիպումներն անցկացվում են առանց հանդիսականների: Որոշ երկրներում թույլատրված է միայն սահմանափակ քանակով հանդիսականների մուտքը ստադիոն:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում