Թրամփը 20 միլիոն դոլար է ստացել իր առաջին վիրտուալ դրամահավաքի ժամանակ
Երեքշաբթի օրը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն ավելի քան 20 միլիոն դոլար է ստացել ԱՄՆ նախագահի կողմից անցկացված առաջին վիրտուալ դրամահավաքի արդյունքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Axios-ը:
Թրամփը Սպիտակ տնից պատասխանում էր իր կողմնակիցների հարցերին, որոնք հայտնվում էին նրա էկրանին: Վիրտուալ դրամահավաքը վարում էին Դոնալդ Թրամփ կրտսերը եւ նրա ընկերուհի Քիմբերլի Գիլֆոյլը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում նախընտրական շտաբում։
Միջոցառմանը, որի ժամանակ քննարկվում էր ամերիկյան տնտեսության վերականգնումը, մասնակցում էին նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը եւ Թրամփի դուստր Թիֆանին: Նախագահի կողմնակիցները բարձրացրել են զինված ուժերին, դպրոցներին եւ ԱՄՆ քաղաքներում բռնություններին վերաբերող հարցեր:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...