Առաջիկայում 80-150 հազար դրամ աշխատավարձ ստացող հարյուրավոր աշխատակիցներ կկրճատվեն
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՊՈԱԿ-ների և նմանատիպ հիմնարկների կրճատման երկրորդ փուլն է սկսվելու: Այս հարցով հստակություն կմտնի 2018թ. բյուջեի քննարկումների ժամանակ, որը, հավանաբար, կսկսվի օգոստոսին: Կառավարությունը ստիպված է կրճատել այդ հիմնարկների 80-150 հազար դրամ աշխատավարձ ստացող հարյուրավոր աշխատակիցների, քանի որ կողքից տասնյակ հիմնադրամներ են ստեղծում, որոնց համար ֆինանսավորման գումար չկա: Ընդ որում, վարչապետի ստեղծած նոր կառույցներում աշխատավարձերն անհամեմատ բարձր են, օրինակ՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում սովորական ՊՈԱԿ-ների համեմատ 3-4 անգամ բարձր են ստանում, ղեկավարն էլ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է: Իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամում անգամ 2 մլն. դրամ և ավելի աշխատավարձ ստացող կա, մյուսներն էլ 500-600 հազար դրամ են ստանում: Այդ հիմնադրամի ղեկավարը ևս վարչապետի խորհրդականներից է՝ Ավակ Ավակյան: Ստացվում է, որ պետական համակարգի հին, ցածր աշխատավարձ ստացողներին կրճատում են՝ տեղ բացելով յուրայինների համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...