400 միլիոն տարի առաջ Երկրի վրա գերակշռում էին հսկա կարիճները
Հսկայական ծովային կարիճները, որոնց երկարությունը հասնում էր երկու մետրի, Երկրի վրա գերակշռում էին մոտ չորս հարյուր միլիոն տարի առաջ, նրանց հետ կարող էին մրցակցել միայն միայն մսակեր ողնաշարավոր ձկները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հանքային էկզոկմախքներով առաջին արարածները հայտնվել են պալեոզոյան դարաշրջանի սկզբում, այսինքն՝ մոտ 540 միլիոն տարի առաջ: Օրգանիզմները, որոնք իրենցից ներկայացրել են խխունջներ եւ հատվածոտանիներ՝ խիտինե պատյանով, հիմնականում ապրել են տաք ծովերում, իսկ ցամաքում այդ հեռավոր ժամանակներում ապրել են միայն վերգետնյա բույսեր, ինչպես նաեւ՝ սնկեր եւ քարաքոսեր:
Ծովային տեսակների շարքում սկզբում գերակշռել են տրիլոբիտները (ոչնչացված հատվածոտանիներ), իսկ այնուհետեւ՝ մոտ 450 միլիոն տարի առաջ, դրանց փոխարինել են Eurypterida կարգի հատվածոտանիները, որոնք հայտնի են որպես խեցգետնակարիճներ: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում այս արարածներին հաջողվել է գրավել Երկրի բոլոր ծովերն ու օվկիանոսները՝ բաժանվելով ավելի քան երկուուկես հարյուր տեսակների:
Ծովային կարիճների տեսակների մեծ մասի չափերը չեն գերազանցել մի քանի տասնյակ սանտիմետրը, բայց եղել են այդ տեսակի հսկա ներկայացուցիչներ: Օրինակ՝ Jaekelopterus rhenaniae տեսակի ներկայացուցիչներն աճել են մինչեւ երկուսուկես մետր՝ օվկիանոսների էկոհամակարգերում այդ օրգանիզմները գրավել են մոտավորապես նույն տեղը, ինչ որ այսօր մեծ սպիտակ շնաձկները: Ծովային հսկայական կարիճները բնական թշնամիներ չեն ունեցել, ուստի նրանք բառացիորեն իշխել են ջրային միջավայրում: Իսկ ցամաքում այդ ժամանակ ակտիվորեն զարգացել են նրանց սարդանման ցեղակիցները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...