Համաշխարհային տաքացումը անհետացման սպառնալիքի տակ է դնում սպիտակ արջերին
Նոր հետազոտությունների համաձայն, ծովային սառույցի հալվելը կարող է մինչեւ 2100 թվականը ոչնչացման «սպառնալիքի տակ դնել» Արկտիկայում սպիտակ արջերի մեծ մասին:
Կանադայի Տորոնտոյի համալսարանի հետազոտողները նշել են, որ գլոբալ տաքացման հետեւանքով ծովային սառույցի հալվելը կստիպի կենդանիներին տեղափոխվել ցամաք: Nature Climate Change ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ ջերմոցային գազերի արտանետումների «ագրեսիվ» նվազեցումը անհրաժեշտ է կենդանիներին ոչնչացումից փրկելու համար:
Ուսումնասիրության հեղինակ Պիտեր Մոլնարը եւ նրա գործընկերները պարզել են, որ ջերմոցային գազերի մեծ արտանետումների դեպքում արջերի գոյատեւումը Արկտիկայի մեծ մասում «քիչ հավանական է»։ Սակայն «չափավոր արտանետումների սցենարի» պայմաններում այս հարյուրամյակում կարող են գոյատեւել արջերի որոշ ենթատեսակներ: «Ի վերջո, սպիտակ արջերին ոչնչացումից փրկելու համար կպահանջվի ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում»,- ասվում է ուսումնասիրության մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...