Քանյե Ուեսթը որպես ԱՄՆ նախագահի թեկնածու ընտրողների հետ հանդիպման ժամանակ արտասվել է, հայհոյել և մեջբերել Աստվածաշնչից հատվածներ (տեսանյութ)
ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու, ռեփեր Քանյե Ուեսթն ընտրողների հետ առաջին հանդիպման ընթացքում կատակել է կորոնավիրուսի վերաբերյալ, հայհոյել է, արտասվել հիշողություններից և հատվածներ մեջբերել Աստվածաշնչից: Նրա` ավելի քան մեկժամյա շփումն ընտրողների հետ հայտնվել է The Sun պարբերականի յութուբյան տեսաալիքում:
Ուեսթը «Security» գրառմամբ զրահապատ բաճկոն է կրել, ծոծրակին գրված է եղել 2020, նա եղել է առանց դիմակի, շփվել է մարդկանց շատ մոտ կանգնած և չի պահպանել սոցիալական հեռավորությունը:
Միջոցառումը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայում, դրան ներկա է եղել շուրջ 200 մարդ:
«Ես 4 տարի Թրամփի ճամբարում եմ եղել: Բացատրում եմ: Դեմոկրատները թքած ունեն սևերի վրա: Քաղաքական գործիչները, Ամերիկան, Թրամփը, Բայդենը կամ Քանյե Ուեսթը չեն կարող ազատել մեզ: Միակ բանը, որ մեզ կարող է ազատություն տալ, կտակարաններին հետևելն է»,-ասել է երաժիշտը:
Նա խնդրել է չկարծել, որ իր հայտնվելը քաղաքական դաշտում ուղղակի դեմոկրատներից աֆրոամերիկացիների ձայները խլելու փորձ է: Ելույթի ժամանակ Ուեսթը հաճախ չափից դուրս ազատ է եղել խոսքերում:
«Աստծո աչքում մենք բոլորս հավասար ենք: Երբեմն մարդկանց ղեկավարում են սատանաները, երբեմն` շրջակա միջավայրը, որում մենք գտնվում ենք: Բայց մենք բոլորս Աստծո մարդիկ ենք: Չկան վատեր, չկան լավեր, չկան կարմիրներ ու կապույտներ (Հանրապետական և Դեմոկրատական կուսակցության գույներն են): Ահա թե ինչու են այսօր իմ մազերը յասամանագույն»,-ասել է Ուեսթը:
Ռեփերը կարծիք է հայտնել, որ անօրինական ներգաղթ հասկացություն գոյություն չունի, քանի որ այդ մարդիկ, իր խոսքով, աշխատում և աջակցում են ԱՄՆ-ին, այդ իսկ պատճառով նրանց հարկավոր է հնարավորություն տալ ազատ լինել:
Հետո երաժիշտը կատակով և ծիծաղով պատմել է, թե ինչպես է իր ընկերուհի և հետագայում կին Քիմ Քարդաշյանը տեղեկացրել իրեն հղիության մասին և ինչպես է որոշվել պահպանել երեխային: Այդ ժամանակ Ուեսթը հիշողությունների գիրկն է ընկել:
«Ինձ իմ մայրիկն է փրկել: Իմ հայրը ցանկանում էր, որ հեռացնեն ինձ: Մայրս փրկել է իմ կյանքը: Քանյե Ուեսթը չէր լինի, քանի որ հայրս շատ զբաղված էր»,-ասել է ռեփերը և արտասվել:
Նրանից որոշ ժամանակ և սրահից աջակցության ձայներ են պահանջվել, որպեսզի ուշքի գա և քննադատի հղիության արհեստական ընդհատումը, միևնույն ժամանակ հանդես գալով դրա օրինականացմանը կողմ: Ուեսթի խոսքով՝ երեխա լույս աշխարհ բերողներին պետք է 1 միլիոն դոլար աջակցություն տալ:
Հանդիպման վերջում նա ստիպված է եղել խնդրել սրահից հեռացնել դժգոհ հյուրերից մեկին և խնդրել է ներկաներին իր ելույթը գնահատել շատ լավ կամ շատ վատ: Մի քանի հակասական բացականչություններից հետո նա հրաժեշտ է տվել և հեռացել:


















































Վիսկոնսին նահանգը մերժել է ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու Քանյե Ուեսթի դիմումը
Քանյե Ուեսթը Կենտուկի եւ Միսիսիպի նահանգներում որպես նախագահի թեկնածու գրանցվելու հայտ է ներկայացրել
Քանյե Ուեսթը Լուիզիանա նահանգում ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել
Քանյե Ուեսթի նոր մարզակոշիկները վիրավորել են մահմեդականներին
Քանյե Ուեսթը ձախողված է համարել նախագահական ընտրություններին իր մասնակցությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ