Քանյե Ուեսթը Լուիզիանա նահանգում ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը Լուիզիանա նահանգում այս աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, հայտնել է AP գործակալությունը։
Նշվում է, որ ռեփերը նախագահական մրցարշավին մասնակցելու դիմում է ներկայացրել ուրբաթ օրը: Նույն օրը ևս տասը թեկնածու ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր։
Ինչպես գրում է աղբյուրը, նահանգի ընտրությունը պատահական չէր, քանի որ Լուիզիանայում, ի տարբերություն ԱՄՆ-ի մյուս նահանգների, ընտրողների գրանցման համար ստորագրությունների հավաքման ընթացակարգը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն պատրաստել փաստաթղթերի փաթեթը և վճարել 500 դոլար։
Ինչպես ավելի վաղ նշել է հենց երաժիշտը, իր մասնակցությունը ԱՄՆ նախագահի ընտրություններին դատապարտված է ձախողման: Սակայն նա, դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենից «խլելով» աֆրոամերիկացիների ձայները, օգուտ կբերի Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփին։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին։


















































Վիսկոնսին նահանգը մերժել է ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու Քանյե Ուեսթի դիմումը
Քանյե Ուեսթը Կենտուկի եւ Միսիսիպի նահանգներում որպես նախագահի թեկնածու գրանցվելու հայտ է ներկայացրել
Քանյե Ուեսթի նոր մարզակոշիկները վիրավորել են մահմեդականներին
Քանյե Ուեսթը ձախողված է համարել նախագահական ընտրություններին իր մասնակցությունը
ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար Քանյե Ուեսթի ներկայացրած անհրաժեշտ ստորագրությունների մի մասը նույն ձեռագիրն ունեն
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից