Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը կոչ է արել իր հետևորդներին գնել հայկական գյուղմթերք (տեսանյութ)
Ես անտարբեր չեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարված իրավիճակի նկատմամբ: Չեմ մեկնաբանում ոչ թե նրա համար, որ «թքած» ունեմ, այլ որովհետեւ իմ մեկնաբանություններով ոչինչ չի փոխվի: Շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, ովքեր ինձ նման չեն ցանկանում, որ պատերազմ լինի: Այս մասին Ինստագրամի ուղիղ եթերում ասել է Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
Եգորյանը նաև անդրադարձել է Մոսկվայում «Ֆուդ Սիթի» խանութների ցանցի կողմից հայկական գյուղմթերքի վաճառքի արգելմանը:
«Հիմա մեծ քանակությամբ բեռնատարներ հայկական գյումթերքով բարձված կանգնած են ճանապարհներին եւ չգիտեն՝ ինչ անել իրենց մթերքով: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գյուղմթերքը պետք է ինչ-որ կերպ սպառել, թեկուզ եւ ինքնարժեքով, որպեսզի ներկրողները մեծ վնասներ չկրեն»,- ասել է Եգորյանը և կոչ արել իր հետևորդներին գնել այդ գյուղմթերքից:
Նա նաև նշել է, որ ինքն էլ է պատրաստվում գնել հայկական գյուղմթերքից և Խիմիկիում հենց այնպես բաժանել մարդկանց:
View this post on Instagram


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում