Ֆրանսիայում Սբ Պողոս-Պետրոսի տաճարում միտումնավոր հրկիզման փաստով հետաքննություն է սկսվել
Նանտի դատախազությունը հետաքննություն է սկսել Սբ Պողոս-Պետրոսի տաճարում միտումնավոր հրկիզման փաստով, որը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմաններում, գրում է tass.ru-ն։
Նանտի դատախազ Պյեր Սենի խոսքով՝ «այժմ հիմնական վարկածը հրդեհի միտումնավոր առաջացման վարկածն է»:
Նա նշել է, որ տաճարում հրդեհի երեք օջախ է եղել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը ՆԳ և մշակույթի նախարարությունների ղեկավարների ուղեկցությամբ կժամանի Նանտ՝ օրվա երկրորդ կեսին:
Տաճարի հրդեհի մասին ահազանգն ստացվել է տեղական ժամանակով ժամը 07:30-ին: Վերջին տվյալներով ՝ տեղում է 104 հրշեջ։ Կրակը տեղայնացվել է երեք ժամվա ընթացքում, սակայն դեռևս ամբողջությամբ մարված չէ։
Նանտում գտնվող Սբ Պողոս-Պետրոսի տաճարը համարվում է Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկը: Դրա բարձրությունը 6 մետրով պակաս է Փարիզի Աստվածամոր տաճարից:
Այս տաճարը հրդեհվել է նաև 1972 թվականին: Դրանից հետո այն 3 տարով փակվել է՝ վերականգնողական աշխատանքների իրականացման համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...