Չինաստանը Միացյալ Նահանգներին մեղադրել է «գանգստերական տրամաբանության» մեջ
Չինաստանը Միացյալ Նահանգներին մեղադրել է «գանգստերական տրամաբանության» մեջ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հանել Հոնկոնգի՝ անվտանգության նոր օրենքով սահմանված հատուկ կարգավիճակը:
Ասիայի ֆինանսական կենտրոնում գտնվող կապի պեկինյան բաժանմունքը հայտարարել է, որ այդ քայլը կվնասի ԱՄՆ-ի շահերին եւ աննշան ազդեցություն կունենա Հոնկոնգի վրա, հայտնում է Reuters-ը:
«Միացյալ Նահանգների անհիմն միջամտությունը եւ անամոթ սպառնալիքները տիպիկ գանգստերական տրամաբանություն եւ խուլիգանական պահվածք են»,- ասվում է հայտարարության մեջ:
Երեքշաբթի օրը Թրամփը Հոնկոնգի հատուկ տնտեսական ռեժիմը դադարեցնելու հրաման է ստորագրել, ինչը նրան թույլ է տվել պատժամիջոցներ եւ վիզայի սահմանափակումներ կիրառել չինական պաշտոնյաների եւ ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն օրենքի ընդունմանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...