ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ կանի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը նվազեցնելու համար
Ռուսաստանը կգործարկի բոլոր հնարավորությունները, որ կարգավորի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայիս սրացումը: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ եւ կդրսեւորենք ռուսական դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միան [կարգավորենք] ներկայիս սահմանային կոնֆլիկտը, այլեւ՝ որ մեզ համար եղբայրական եւ մերձավոր երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն ընդհանրապես բարելավվեն: Ռուսաստանն այդպիսի հնարավորություններ ունի, մենք քանի անգամ դրանից օգտվել ենք, այդ թվում՝ 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերջին բռնկման ժամանակ: Ես վստահ եմ, որ մեր բոլոր հնարավորությունները կգործարկվեն»,- ասել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...