Թրամփը փոխել է իր նախընտրական քարոզարշավի ղեկավարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել իր նախընտրական քարոզարշավի ղեկավարը՝ այդ պաշտոնում նշանակելով Ուիլյամ Ստեփինին: Ամերիկայի ղեկավարն այդ մասին հայտարարել է Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ուիլյամ Ստեփինը նշանակվել է Թրամփի նախընտրական ծրագրի ղեկավարի պաշտոնում: Բրեդ Պասկալը, ով երկար ժամանակ ինձ հետ էր եւ ղեկավարում էր մեր գերազանց ռազմավարությունը թվային տեխնոլոգիաների եւ տվյալների ոլորտում, կշարունակի կատարել նույն դերը, բայց նա կլինի քարոզարշավի ավագ խորհրդատուն»,- գրել է նա:
Ըստ Թրամփի՝ նա ընտրություններում «խոշոր եւ շատ կարեւոր երկրորդ հաղթանակի» հույս ունի, քանի որ նրա «վարկանիշը հարցումներում արագ աճում է, իսկ իրավիճակը տնտեսությունում բարելավվում է»:
Real Clear Politics քաղաքագիտության պորտալից ստացված վերջին տվյալների համաձայն՝ նախկին փոխնախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը առնվազն 8․8 տոկոսով առաջ է անցնում պետության ներկայիս ղեկավարից ժողովրդականությամբ ընտրողների շրջանում: Վերջին շրջանում այդ ցուցանիշը, որը հիմնված է տարբեր կազմակերպությունների սոցիոլոգիական ուսումնասիրությունների վրա, կայունորեն պահպնվում է 9 տոկոսի սահմաններում ի օգուտ դեմոկրատի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...