Բուռն փոփոխություններ. Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետն ազատվել է պաշտոնից
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին, որ պաշտոնից ազատվել է նաեւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Արա Մկրտչյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ դեռեւս անցած տարվա նոյեմբերին։
Այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, եւ երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ պետն էլ է հեռացվում։ Ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանն Արա Մկրտչյանին նշանակել է Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ․ այդ պաշտոնը Մնացական Բիչախչյանից հետո թափուր էր շուրջ 4 ամիս։ Իսկ ՆԱՎ-ի նոր պետի հարցում ոստիկանապետը դեռ փնտրտուքի մեջ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ