ՀՖՖ-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
ՀՖՖ իշխանությունը զավթած մի քանի հոգի հակազգային, հակաֆուտբոլային քայլեր են անում։ Ես չեմ ուզում մտածել, որ դա ուղղորդված է, բայց ավելի շատ հակված եմ նրան, որ այս դեպքում կա կոմպետենտության խնդիր։ Հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Լոկոմոտիվ Երևան» ֆուտբոլային ակումբի նախագահ Հրաչիկ Քանանյանը։ Ասուլիսը սկսելուց առաջ Քանանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Տավուշի սահմանին զոհված զինծառայողների հիշատակը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն որոշում է կայացրել ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու մասին, «Լոկոմոտիվը» և ևս մի քանի ակումբներ մեղադրվում են պայմանավորված խաղերում ներգրավված լինելու մեջ, «Լոկոմոտիվը» մրցաշարային աղյուսակում ընթանում էր առաջին հորիզոնականով։
«Այս պահին ՀՖՖ-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ֆեդերացիան տարանջատվել է հայկական ֆուտբոլից և գործում է առանձին, զբաղվում է միայն դրսից ստացվող ֆինանսների կառավարմամբ և դրանք անհամաչափ, լոգիկայից դուրս բաշխումներ կատարելով։ ՀՖՖ ղեկավարությունը աթոռապաշտության մոլուցքից մղված անհամաչափ քայլեր է անում և իր գործառույթից դուրս գործողություններ»,- ասաց Քանանյանը ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում