ԱՄՆ-ն ամբողջությամբ Չինաստանին է մեղադրում աշխարհում կորոնավիրուսի տարածման համար․ Թրամփ
ԱՄՆ իշխանություններն ամբողջությամբ Չինաստանին են մեղադրում կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը թաքցնելու եւ վարակն ամբողջ աշխարհում տարածելու համար: Նման հայտարարությամբ երեքշաբթի հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Չինաստանին ամբողջությամբ պատասխանատու ենք համարում վիրուսը եւ դրա տարածումն ամբողջ աշխարհում թաքցնելու համար: Նրանք կարող էին կանգնացնել այն, նրանք պետք է այն կանգնեցնեին»,- ասել է ԱՄՆ առաջնորդը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ առճակատումը սրվել է համավարակի ֆոնին։ Թրամփն ավելի վաղ բազմիցս կրկնել էր, որ ՉԺՀ-ին պատասխանատու է համարում համավարակի տարածման համար: Վաշինգտոնը մեղադրում է Պեկինին վիրուսի ծագման եւ տարածման մասշտաբների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ: Ապրիլի 29-ին Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յուչենը NBC-ին տված հարցազրույցում ընդգծել էր, որ Պեկինը «որեւէ տեղեկատվություն չի թաքցրել» կորոնավիրուսի մասին: Նա ափսոսանք էր հայտնել առ այն, որ «որոշ քաղաքական գործիչներ օգտագործում են վիրուսի հետ կապված իրավիճակը Չինաստանին զրպարտելու համար»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...