Շիֆը մտահոգված է Ադրբեջանի վերջին սադրիչ եւ ապակայունացնող գործողություններից
ԱՄՆ կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը անհանգստացած է վերջին օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից սադրիչ եւ ապակայունացնող գործողություններից, այդ թվում` հայ զինծառայողների հրետակոծությունից: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Այս գործողությունները սպառնում են զինվորների ու քաղաքացիական անձանց կյանքին եւ մեծացնում են հակամարտության սրման վտանգը, ինչը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար, հատկապես գլոբալ համավարակի թեժ շրջանում:
Այս գործողությունները պետք է նաեւ դիտարկվեն Հայաստանի եւ Արցախի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության, ինչպես նաեւ իր սահմանների միջազգային մոնիթորինգ թույլ չտալու համատեքստում: Ես Պետդեպարտամենտին կոչ եմ անում բոլոր կողմերին բացատրել զսպվածության, դիվանագիտության եւ լարվածության նվազեցման անհրաժեշտությունը»,- ասել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...