Իրանը վճռականորեն կարձագանքի՝ Նաթանզի միջադեպին օտարերկրյա կառավարության մասնակցության դեպքում
Իրանը վճռականորեն կարձագանքի՝ Նաթանզի միջուկային օբյեկտի միջադեպին օտարերկրյա ռեժիմի կամ կառավարության մասնակցության դեպքում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին, հայտնում է Mehr-ը:
«Այս միջադեպի համար անհրաժեշտ բացատրությունները ուսումնասիրում են Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպության (AEOI) եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղարության փորձագետները: Արդյունքներն ամփոփելուց հետո այս հարցի վերաբերյալ կներկայացվի ամբողջական զեկույց, այնուհետեւ մենք կկատարենք անհրաժեշտ գործողություններ` համաձայն այն եզրակացությունների, որոնք կարվեն հետաքննությունից հետո: Եթե որեւէ ռեժիմ կամ կառավարություն ներգրավված լինի Նաթանզի միջադեպում, Իրանը վճռականորեն կարձագանքի»,- ընդգծել է Մուսավին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...