ՌԴ-ում Ան-2 ինքնաթիռ է կործանվել. կա 1 զոհ
ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում Ան-2 ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկն էլ վնասվածքներ ստացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Դեպքի վայր են ժամանել արագ արձագանքման ծառայության աշխատակիցները:
«Հուլիսի 13-ին Մոսկվայի ժամանակով 04:10-ին (Երևանի ժամանակով 05:10) տեղեկություն է ստացվել Ան-2 ինքնաթիռի ընկնելու և հրդեհվելու մասին»,-ասված է հաղորդագրությունում:
Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ստուգումներ են անցկացվում պարզելու համար դեպքի պատճառները: Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռը դիպչել է լարի, ինչից հետո ընկել է:
Քննությունը ուսումնասիրելու է տեղի ունեցածի բոլոր վարկածները, այդ թվում` ինքնաթիռի տեխնիկական վիճակն ու օդաչուի գործողությունները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...