Ռուսաստանի դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
Խաչատուրյան քույրերի գործը կքննի ատենակալների դատարանը, ըստ ամենայնի, փակ ռեժիմում, ՌԻԱ Նովոստի-ն հայտնել է Ալեքսեյ Պարշինը։
«Կրտսեր քրոջ գործը (որը ճանաչվել էր անմեղսունակ), կքննվի առանձին։ Մյուս երկուսի գործով մենք միջնորդություն ենք ներկայացրել ատենակալների մասնակցությամբ գործը քննելու մասին։ Ամենայն հավանականությամբ՝ դատավարությունը կընթանա փակ ռեժիմում, քանի որ գործում կան տվյալներ սեռական անձեռնմխելիությունը խախտելու վերաբերյալ»,-հավելել է Պարշինը։
Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018 թվականի հուլիսի 27-ին։ Քննության վարկածով՝ երեք քույրերը՝ Խաչատուրյանները, սպանել են իրենց հորը Մոսկվայում գտնվող իրենց բնակարանում։ Բերման ենթարկվածները տեղափոխվել են նախնական կալանքի վայր, այնուհետեւ նրանց խափանման միջոցը մեղմվել էր՝ ընդհուպ մինչեւ «որոշ գործողություններ կատարելու արգելքը», որի արդյունքում քույրերին ազատել էին էլեկտրոնային թեւնոցներից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...