Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ պաշտոնյաների եւ հաստատությունների դեմ
Չինաստանը հայտարարել է, որ պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ պաշտոնյաների եւ հաստատությունների դեմ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց տեղական Կոմունիստական կուսակցության երեք պաշտոնյայի նկատմամբ Սինցզյանի հյուսիսարեւմտյան շրջանում մարդու իրավունքների խախտումների համար, հայտնում է AP-ն:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը լրագրողներին հայտարարել է, որ Չինաստանը «միանշանակ դիմադրելու է» այն գործողություններին, որոնք միջամտություն է համարում իր ներքին գործերին եւ որոնք սպառնում են երկրի ինքնիշխանությանը, անվտանգության շահերին եւ զարգացմանը:
Ըստ նրա՝ Չինաստանը «խստորեն դեմ է եւ դատապարտում» է Թրամփի վարչակազմի որոշումը՝ արգելել այդ երեք պաշտոնյաների մուտքը Միացյալ Նահանգներ: «Ի պատասխան ԱՄՆ-ի սխալ գործելակերպի՝ Չինաստանը որոշել է պատասժան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի համապատասխան հաստատությունների եւ անհատների դեմ, ովքեր վատ են վարվել Սինցզյանի հետ կապված խնդիրների հետ»,- ասել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...