Սկանդալ Ֆրանսիայում․ ՄԻԵԴ դատավորները ինչ-որ կապեր ունեն Ջորջ Սորոսի հետ
Ֆրանսիական «Valeurs actuelles» պարբերականը հրապարակել է իր կողմից իրականացված հետաքննության արդյունքները, կապված ՄԻԵԴ դատավորների եւ ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսի ստեղծած կառույցների միջեւ եղած կապերի մասին։ Պարզվել է, որ 2009-2019 թթ ՄԻԵԴ հարյուր դատավորներ կապված են եղել «Բաց հասարակության» հետ ուղիղ կամ էլ վերջինիս հետ փոխկապակցված կառույցների միջոցով։
Այս տեղեկությունը պարբերականի հետ զրույցում մեկնաբանել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլաս Բեյը, ով այս բացահայտումը համարել է իրապես սարսափելի։ Նա նշել է, որ այն երկարատեւ ռազմավարությունը, որը մշակել է «մարդասեր» Սորոսը նմանատիպ հիմնադրամների միջոցով, այնպիսի ազդեցություն է ապահովում իր համար, որին կարող են նախանձել նույնիսկ շատ պետությունների ղեկավարներ։ Ավելին հեռուն էր գնացել իր գնահատականներում «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը։ Իր թվիթերյան էջում նա հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է դադարի կատարել ՄԻԵԴ որոշումները։
Նա կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին ուշադրություն դարձնել ստեղծված իրադրությանը եւ Վճռաբեկ դատարանին եւ Պետական խորհրդին պարտավորեցնել դադարեցնել ուշադրություն դարձնել ՄԻԵԴ կարծիքներին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...