Համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար. Մերկել
Կորոնավիրուսի համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար, քաղաքացիների իրավունքների սահմանափակման միջոցառումները միայն ժամանակավոր բնույթ պետք է կրեն:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, որի նախագահությունը հուլիսի 1-ից ստանձնել է Գերմանիան:
«Վիրուսի տարածման հետ կապված իրավիճակը երբեք չի կարող արդարացում դառնալ ժողովրդավարական սկզբունքների վերացման համար»,- ասել է գերմանացի կանցլերը: Մերկելը հիշեցրել է, որ շատ երկրներում սահմանափակվել են քաղաքացիների իրավունքները, որպեսզի իրավիճակը վերահսկողության տակ լինի, սակայն այդ միջոցները, նրա խոսքով, պետք է կարճաժամկետ լինեն:
Կանցլերի խոսքով՝ համավարակը ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական հետևանքներ է ունենում:
Մերկելը նշել է նաև հինգ առաջնահերթություններ ԵՄ-ում Գերմանիայի նախագահության ժամանակահատվածի համար: Դրանք են մարդու իրավունքների պահանումը, ԵՄ միասնականության պահպանումը, պայքարը գլոբալ տաքացման դեմ, թվային տեխնոլոգիաների զարգացումը և Եվրոպայի պատասխանատվությունը գլոբալիզացված աշխարհում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...