Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին»
«Հրապարակը» գրում է. «Նոր Հայաստանը կառուցվում է ջհանգիրյանների, խառատյանների, ղալումյանների և մյուսների «տոհմական կալվածքների» համար, ՏՄՊՊՀ-ի նոր թեկնածուն` Կարեն Սեդրակյանը, որը երեկ ընտրվեց ԱԺ-ի կողմից, Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ նրա փոքր դստեր` Լիլիթի ամուսինը։
Ջհանգիրյանի որդին էլ ամուսնացած է Խաչատուր Սուքիասյանի դստեր հետ, նա էլ պատրաստվում է դառնալ ՍԴ դատավոր, ինչպես ասում են` բախտի տերը թաղեմ»,- ասաց ԱԺ պատգամավորը` տեղեկացնելով, որ «գործին» մասնակցություն է ունեցել նաև «Իմ քայլում» «ասող», Կարեն Սեդրակյանի մտերիմ ընկեր, Նիկոլ Փաշինյանի աջ ձեռք Հակոբ Սիմիդյանը, որն էլ իր հերթին Լյուդմիլա Սարգսյանի փեսան է։
Ժամանակին ՀԱԿ ցուցակով պատգամավոր դարձած և միմյանց կողքի նստող պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը գաղափարական ընկերներ էին, այդ հիմա է տիկին Լյուդմիլան հայտնվել ԲՀԿ-ի ավագանու ցանկում, իսկ Ջհանգիրյանը՝ իմքայլականների շրջանում։ Թեև, ասում են, տիկին Լյուդմիլան ԲՀԿ ավագանու կազմից դուրս գալու ծրագրեր ունի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան