ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել․ Հաշվեքննիչ պալատի վերահսկողության արդյունքները
«Ժողովուրդը» գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018-ին հոգեբանական ծառայությունների գնման համար ծախսել է 4 մլն 295 հազար դրամ, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ նպատակով ծախսվել է 1.8 մլն դրամ:
Սակայն Հաշվեքննիչ պալատի նախորդ վերահսկողության արդյունքում արձանագրվել էր, որ ԴԱՀԿ չի սահմանել հոգեբանական ծառայության միավորի գին, չի վարել մատուցված հոգեբանական ծառայությունների քանակի հաշվառում և պայմանագրերով վճարումները կատարել է առանց հաշվարկային հիմքի: Օրինակ, 2018 թվականի հունիսի 22-ին ԴԱՀԿ-ն հոգեբանական փորձագիտական, դիագնոստիկ և խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար առանց մրցույթ իրականացնելու անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքել է պայմանագիր, որով յուրաքանչյուր ծառայության գին է սահմանվել 75 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեբանական ծառայությունների գնման մրցույթ է հայտարարվել ԴԱՀԿ-ի կողմից, ներկայացվել է 4 հայտ, սակայն դարձյալ մրցույթի հաղթող է ճանաչվել նույն անհատ ձեռնարկատերը: Պարզվել է, որ գնման մրցույթային հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել համեմատել և գնահատել մասնակիցների գնային առաջարկները, սակայն կայացրել է որոշում և հաղթող է ճանաչել նախորդ տարիներին այդ ծառայությունը մատուցած անհատ ձեռնարկատիրոջը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան