Սլովենիայում հրկիզել եւ ապամոնտաժել են Մելանիա Թրամփի արձանը
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփի փայտե արձանը, որը տեղադրվել էր նրա հայրենիքում՝ Սլովենիայի Սեւնիցա քաղաքում, ԱՄՆ-ի Անկախության օրը հրդեհվել է, ինչի արդյունքում արձանը ստիպված էին ապամոնտաժել, հայտարարել է քանդակի հեղինակ, գերմանա-ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունին, գրում է The Guardian-ը։
Ըստ նրա՝ քանդակը փայտածուխի էր վերածվել եւ այն ստիպված էին հեռացնել։ Ոստիկանությունը միջադեպի մասին նրան հայտնել էր հուլիսի 5-ին։
«Ես ուզում եմ իմանալ՝ ինչու են նրանք դա արել»,- հայտարարել է Դոունին, ով հույս ուներ, որ քանդակը խթան կհանդիսանա Միացյալ Նահանգների քաղաքական իրավիճակի շուրջ երկխոսության համար՝ շեշտելով այն փաստը, որ Մելանիան ամուսնացել է ԱՄՆ նախագահի հետ միգրանտի կարգավիճակում, մինչդեռ ինքը՝ ԱՄՆ նախագահը, խոստացել է կրճատել միգրացիայի մակարդակը երկրում։
Քանդակի հեղինակը հայտարարել է, որ միջադեպի հետ կապված հաղորդում է ներկայացրել ոստիկանություն եւ կցանկանար հարցազրույց վերցնել մեղավորից ցուցահանդեսի համար, որը նա պատրաստվում է անցկացնել Սլովենիայում սեպտեմբերին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...