ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից
Սպիտակ տունը պաշտոնապես հետ է կանչել ԱՄՆ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), հաստատել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ելքը ուժի մեջ է մտնում երկուշաբթի օրվանից, այդ մասին ՄԱԿ գլխավոր քարտուղարը ծանուցվել է, հայտնում է The Hill-ը:
Սենատոր Ռոբերտ Մենենդեսը Twitter-ում գրառում է կատարել, որ վարչակազմը տեղեկացրել է Կոնգրեսին ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: «Սա չի պաշտպանի ամերիկացիների կյանքն ու շահերը՝ ամերիկացիները կմնան հիվանդ, իսկ Ամերիկան կմնա մենակ»,- գրել է սենատորը:
Նախագահ Դոնալդ Թրամփը նախ ապրիլին դադարեցրել էր ԱՀԿ-ի ֆինանսավորումը, իսկ նրա վարչակազմը վերանայել էր իր հարաբերությունները կազմակերպության հետ: Մի քանի շաբաթ անց Թրամփը պահանջել էր, որ ԱՀԿ-ն իրականացնի բարեփոխումներ: Մայիսի վերջին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «դադարեցնում է» կապերը ԱՀԿ-ի հետ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...