Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Եվրոպական դատարանի վճիռը չկատարելը խելագարություն կլինի․ Կոստանյան

«Հրապարակ»-ը գրում է․ Մինչ իշխանությունները փորձում են ձերբազատվել Հրայր Թովմասյանից ու ՍԴ երեք դատավորներից, վերջիններս իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն արդեն վարույթ է ընդունել Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի հայցադիմումը՝ ՀՀ Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների հետ կապված։ Նրանք ակնկալում են իրենց խախտված իրավունքների ու ՍԴ անդամի լիազորությունների վերականգնում։

Սակայն բուն հայցադիմումից բացի, նրանք ՄԻԵԴ-ին խնդրել են նաեւ մինչեւ հայցը քննելը, որը կարող է 1-2 տարի տեւել, կիրառել հայցի ապահովման միջոց՝ միջանկյալ որոշում, որով վերականգնվի մինչեւ իրավունքի խախտումը իրենց կարգավիճակը։ Եթե ՄԻԵԴ-ը դա անի, ապա բավականին բարդ իրավիճակում կհայտնվեն ՀՀ իշխանությունները, քանի որ ստիպված կլինեն վերականգնել վերոնշյալ դատավորների լիազորությունները, մինչեւ ՄԻԵԴ-ում վերջնական որոշման կայացումը։ Այսինքն՝ ԱԺ-ի ընդունած սահմանադրական վերջին փոփոխություններն անվավեր կճանաչվեն, ինչը կնշանակի, որ վերջին մեկ տարում մեր իշխանություններն անպտուղ ջանքեր են գործադրել՝ կարեւոր գործերով զբաղվելու փոխարեն։ Եվ հիմա իշխանությունն իր բանագնացներով փորձում է կանխել այս ելքը, եւ հատկապես դրանով է զբաղված ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Կոստանյանը, երեկ մեզ հետ զրույցում խոսելով վերը նշված միջանկյալ որոշման մասին, ասաց՝ հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքը դեռեւս ուժի մեջ չի մտել, այս պահին Հրայր Թովմասյանը դեռ ՍԴ նախագահն է, իսկ վերը նշված 3 դատավորներն էլ շարունակում են մնալ ՍԴ դատավորներ։ Սա, ըստ Կոստանյանի, անհերքելի փաստ է։ Նա նաեւ նշեց, որ Եվրոպական կոնվենցիայի 39 հոդվածով սահմանվող «միջանկյալ որոշումը», որով կառավարությունից պահանջվելու է պահպանել ստատուս քվոն, մինչեւ ինքն ամբողջական որոշում կայացնի, պետք է լինի ամենաուշը մինչեւ այս շաբաթվա վերջը։
«Հետեւաբար, եթե ԵԴ-ն կիրառեց հայցի ապահովման միջոցը, դա նշանակելու է, որ Սահմանադրական դատարանը շարունակելու է գործել ներկայիս կազմով՝ Հրայր Թովմասյանի նախագահությամբ»,-ասաց Կոստանյանը։

- Իսկ կապ ունի՞, թե միջանկյալ որոշման բովանդակությունն ինչպիսին կլինի։

- Կապ ունի, բնականաբար, բայց խնդիրը հետեւյալն է․ այն, որ Եվրոպական դատարանն արդեն իսկ քննարկման առարկա է դարձրել միջանկյալ որոշում կայացնելու հարցը, որովհետեւ Եվրոպայի խորհրդի պատմության Եվրոպական դատարանի գոյության ամբողջ ընթացքում՝ այս 70 տարիներին, նման դեպք չի եղել, սա աննախադեպ է։ Եվ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանը սա վարույթ է ընդունել, արդեն, ըստ էության, նախանշում է հնարավոր զարգացումներն այս գործում։ Այսինքն՝ Եվրոպական դատարանի հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը, ըստ էության, պետք է վերաբերի այն «սահմանադրական բարեփոխումներին» եւ դրա հիման վրա ՍԴ-ի մասին օրենքի ուժի մեջ մտնելու կասեցման հանգամանքին։

- Եթե միջանկյալ որոշումը կայացվի, սա կարո՞ղ ենք համարել նաեւ քաղաքական գնահատական ՄԻԵԴ-ի կողմից՝ ՀՀ իշխանությունների կատարած քայլերին։

- Ես միանշանակ պնդում եմ, որ այո։ Սա ավելի շատ ոչ միայն Եվրոպական դատարանի գնահատականն է, այլ սա գնահատականն է ամբողջական Եվրոպայի խորհրդի, որովհետեւ իշխանությունների գործողությունների եւ այդ փոփոխությունների գնահատականն արդեն Վենետիկի հանձնաժողովը, որը հանդիսանում է ԵԽ մարմիններից մեկը, տվել է։ Այսինքն՝ սրանցով ԵԽ-ն է տալիս իր գնահատականը, ընդ որում՝ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական գնահատականը իշխանությունների կոնկրետ գործողություններին։

- Բայց մենք տեսանք, որ իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացությունն առանձնապես չկարեւորեցին, հնարավո՞ր է, որ ՄԻԵԴ-ի որոշումն էլ անտեսեն, չենթարկվեն դրան։

- Էսպես ասեմ՝ հիմա Հայաստանի իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Բայց եթե կարող են ասել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական բնույթի է, կուզենք՝ կկիրառենք, կուզենք՝ չենք կիրառի, թեեւ նման բան աշխարհի մակարդակով չկա, ապա Եվրոպական դատարանի որոշումները միջազգային բոլոր կազմակերպությունների եւ իրավաքաղաքական համակարգում միակ պարտադիր կատարման իրավական ուժ ունեցող որոշումներ են։ Այսինքն՝ Եվրոպական դատարանի որոշումներն անխուսափելիորեն պարտադիր են կատարման։

- Իսկ եթե չկատարենք ԵԴ որոշումները, ի՞նչ է սպասվում, ի՞նչ սանկցիաներ կարող են կիրառվել։

- Այդ ժամանակ մեր իշխանությունների նկատմամբ կսկսվի քաղաքական գործընթաց, դա մեխանիկորեն քննարկման առարկա կդառնա ԵԽ նախարարների կոմիտեում, այնուհետեւ՝ Խորհրդարանական վեհաժողովում, իսկ արդյունքում, ինքներդ լավ գիտեք, որ այսպիսի բաները հանգեցնում են նաեւ Եվրոպայի խորհրդում կոնկրետ պետության ձայնի կասեցմանը։ Այսինքն՝ Եվրոպական դատարանի որոշմանը չենթարկվելը կարող է լուրջ քաղաքական հետեւանքներ առաջացնել։ Հետեւաբար, Եվրոպական դատարանի վճիռը չկատարելը խելագարություն կլինի, իսկ ես խելագարության կանխավարկածով չեմ կարող առաջնորդվել։

- Հնարավո՞ր է, որ ՀՀ իշխանությունների կողմից լոբբինգ արվի Եվրոպական դատարանում, որպեսզի չկայացվի այդ միջանկյալ որոշումը։

- Ինձ հայտնի չէ նման դեպք, որ Եվրոպական դատարանում ինչ-որ բան լոբբինգ են անում։ Ես կարող եմ ընդամենը մի բան ասել՝ Եվրոպական դատարանի որոշումը կախված է լինելու կառավարության ներկայացրած առարկություններից, փաստերից եւ փաստարկներից։ Եվ եթե Եվրոպական դատարանին իրենք հիմնավորեն, որ այս սահմանադրական փոփոխություններն ընդունվել են Սահմանադրությամբ նախատեսված կարգով ու պայմաններով եւ համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներին, ապա, բնականաբար, Եվրոպական դատարանը հայցի ապահովման միջոց չի կիրառի»։