Ռուսաստանի որոշ շրջաններում սպասվում է արտասովոր տապ
Շոգ ջերմաստիճան եւ 40 աստիճանից բարձր տաքություն է սպասվում մոտակա օրերին Ռուսաստանի որոշ շրջաններում։ Այսպես, կիրակի Բելգորոդի շրջանում կլինի 35-37 աստիճան տաքություն, Վորոնեժում՝ մինչեւ 40 աստիճան, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ-ի Հիդրոմետկենտրոնից։
Շաբաթվա վերջին օրը տապ է սպասվում նաեւ Տամբովի մարզում՝ մինչեւ 36 աստիճան։ Ադիգեի, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի շրջաններում ջերմաստիճանը կհաստնի 39-40 աստիճան տաքության։
Հուլիսի 5-6-ին օդերեւութաբաններն ուժգին տապ են կանխատեսում Վոլգոգրադի շրջանում՝ մինչեւ 40-42 աստիճան տաքություն, իսկ Կաբարդինո-Բալկարիայում եւ Հյուսիսային Օսեթիայում՝ մինչեւ 38 աստիճան։
Հուլիսի 5-7-ը մինչեւ 40 աստիճան տաքություն է սպասվում նաեւ Սարատովի մարզում։ Ուժգին տապ է սպասվում Ռոստովի (օդի ջերմաստիճանը 40-41 աստիճան), Աստրախանի (40-42 աստիճան) շրջաններում, Կալմիկիայում (42-43 աստիճան)։
Բարձր հրդեհավտանգ իրավիճակ կլինի այդ շրջանում Բաշկորտոստանում, Հարավային, Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջաններում, Չելյաբինսկում, Կուրղանսկում, Կեմերովոյում, Ալտայում, Էվենկիյսկի քաղաքային շրջանում Կրասնոյարսկի մարզի, Չուկոտսկի ինքնավար մարզում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...