Արտետա. Վստահ եմ, որ Օբամեյանգը մնալու է «Արսենալում»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վստահեցրել է, որ ակումբը կկարողանա նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ:
«Մենք բանակցում ենք Պյերի, նրա ներկայացուցիչների և ընտանիքի հետ: Վստահ եմ, որ նա մնալու է ակումբում:
Յուրաքանչյուր խաղում Օբամեյանգն ապացուցում է, որ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Ես շատ գոհ եմ Օբամեյանգի մրցելույթներից և ցանկանում եմ, որ նա շարունակի հանդես գալ «Արսենալում»»,- Արտետայի խոսքը փոխանցում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ 30-ամյա Օբամեյանգը հայտարարել էր, որ չի ցանկանում շարունակել համագործակցությունն «Արսենալի» հետ և մտադիր է այլ ակումբ տեղափոխվել:
Գաբոնի ազգային հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում