Ռուսական Սու-27 կործանիչները օդ են բարձրացել Սև ծովում՝ ամերիկյան ռազմական հետախույզ-ինքնաթիռը որսալու համար
ՌԴ Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի Սու-27 կործանիչները չորեքշաբթի օդ են բարձրացել ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող հետախույզ-ինքնաթիռը որսալու համար: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունից:
«ՌԴ-ի սահմանից զգալի հեռավորությամբ մոտեցող օդային թիրախը անդադար ուղեկցվել է վերահսկման ռուսական ռադիոլոկացիոն միջոցների կողմից: Նպատակետը որսալու համար օդ են բարձրացվել Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի Սու-27 բազմանպատակային կործանիչները, որոնք ընդգրկված են Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ուժերի կազմում»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Հարավային ռազմական շրջանից հայտնել են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական ավիացիայի ինքնաթիռի գործողությունները Սև ծովի ջրային տարածքում ժամանակին են նկատվել: Ռուսական կործանիչները մոտենալով, նպատակակետին, պարզել են, որ այն RC-135W Rivet Joint հետախույզ-ինքնաթիռն է: Դրանից հետո օդանավը հեռացել է ՌԴ սահմանից՝ չխախտելով այն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...