Կադիրովը կոչ է արել Պուտինին ցմահ նախագահ ընտրել
ՌԴ կազմի մեջ մտնող Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցմահ նախագահ ընտրել: Այս մասին նա հայտարարել է հանրապետության իշխանությունների հետ կայացած նիստի ժանանակ։ Կադիրովը հանդիպումից այս հատվածը ցուցադրող տեսանյութը հրապարակել է թելեգրամյան իր ալիքում։
«Ես միշտ ասում եմ․ մենք պետք է Վլադիմիր Պուտինին ցմահ նախագահ ընտրենք։ Այսօր ո՞վ կարող է փոխարինել նրան։ Համաշխարհային մասշտաբով նման քաղաքական առաջնորդ չկա։ Պետք է հպարտանանք դրանով»,- հայտարարել է Կադիրովը ՌԴ սահմանադրության մեջ փոփոխությունների հարցով քվեարկության վերաբերյալ խոսակցության ընթացքում։
Նա նշել է, որ 206 ուղղումներից որևէ մեկը «հանուն փոփոխության» չի արվում։ Ըստ Կադիրովի՝ փոփոխությունները մտցվում են բացառապես «հանուն պետության դիրքերն ամրապնդելու ՝ պետությունը պահպանելու համար»:
«Ես բոլոր հարազատներիս, մոտիկներիս ասել և ասում եմ․ բոլորս պետք է դուրս գանք ու քվեարկենք բարեփոխումների օգտին։ Եթե նա ընտանիքի հետ չի գնացել բարեփոխումներին կողմ քվեարկելու, ապա նրան չի հետաքրքրում, թե ինչ տեղի կունենա վաղն իր երեխաների հետ»,- ասել է Կադիրովը։


















































Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...