Մեծ Բրիտանիայի կենդանաբանական այգիները կորոնավիրուսի ֆոնին կենդանիների զանգվածային ոչնչացման խնդրի առաջ են կանգնած
Մեծ Բրիտանիայի Լեսթերշիրի կոմսությունում գտնվող կենդանաբանական այգու գործադիր տնօրենը զգուշացրել է, որ եթե երկիրը միջոցներ չձեռնարկի և չօգնի կենդանիներին պահելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման հարցում, ապա նրանք կենդանիների զանգվածային ոչնչացման խնդրի առաջ ստիպված կկանգնեն, գրում է Daily Mail պարբերականը։
Լեսթերշիրի Twycross Zoo կենդանաբանական այգու գործադիր տնօրեն Շերոն Ռեդրոբը մասնավորապես հայտնել է, որ իրենց ամսական կառավարության կողմից 650 000 ֆունտի չափով օգնություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում ստիպված կլինեն ծայրահեղ միջոցներ ձեռնարկել։
Հայտնի է, որ այս ամիս երկրում սահմանափակումների ռեժիմի թուլացման ֆոնին որոշ կենդանաբանական այգիներ վերաբացվել են, ուստի և հաճախորդներ ընդունում են և որոշ չափով կարողանում հոգալ ծախսերը, սակայն սոցիալական հեռավորության պահպանման համար այցելուների քանակը քիչ է, ուստի և ստացված եկամուտն էլ զգալի ցածր է։
Ռեդրոբի խոսքով՝ մինչ այժմ այս ուղղությամբ աջակցություն ցուցաբերած հիմնադրամների օգնությունն այնքան փոքր է, որ պարզապես չի կարող կենդանիների սննդի ծախսերը հոգալ։
Այժմ կենդանաբանական այգիները կառավարությանը հորդորում են հնարավորինս սեղմ ժամկետներում վերանայել իրենց հասանելիք միջոցների փաթեթը, քանի որ ամեն մի հետաձգում կարող է հազվադեպ հանդիպող կենդանիների մահվան պատճառ դառնալ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...