Պատգամավոր Արթուր Գևորգյանը պաշտոնը ստանձնելու պահին 430 միլիոն դրամ է ունեցել
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանը, անցած 5 տարիների ընթացքում կարողացել է ավելացնել իրեն պատկանող անշարժ գույքի թիվը և թարմացնել ավտոմեքենաները: Այդ մասին տեղեկանում ենք՝ համեմատելով Գևորգյանի 2012 և 2017 թթ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը:
Մասնավորապես, սրանից 5 տարի առաջ Գևորգյանը հայտարարագրել էր առանձնատուն, ավտոտնակ, հողամաս և հողին ամրակայված այլ անշարժ գույք, շարժականից էլ՝ «BMW X5 4.8 I» և «GAZ 24» մակնիշի ավտոմեքենաներ: Արդեն այս տարի Գևորգյանը նշել էր, որ իր սեփականությունն են համարվում առանձնատուն, հողամաս և հողին ամրակայված 4 անշարժ գույք: Ավտոմեքենաններն էլ «MERCEDES–BENZ G 63 AMG» և «JEEP WRANGLER 4.0» մակնիշի են:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 26 միլիոն դրամ, 680 հազար ԱՄՆ դոլար և 157 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 974 հազար դրամ և ստացվել են աշխատավարձից:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...