ՌԴ-ն դիտարկում է ռուսաստանցիների բարեկամ օտարերկրացիների ուղեւորությունները պարզեցնելու հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է ռուսաստանցիների բարեկամ հանդիսացող օտարերկրացիների ուղեւորությունները դեպի Ռուսաստան պարզեցնելու հնարավորությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովը «Կոմմերսանտ» թերթին տված հարցազրույցում։
«Այժմ նախարարությունն աշխատում է օրինագծի շուրջ, որը նախատեսում է նրանց համար բազմանգամյա երկարաժամկետ վիզաներ ձեւավորելու հնարավորությունը ՌԴ քաղաքացի հանդիսացող նրանց մտերիմ բարեկամի գրավոր դիմում հիման վրա»։
Իվանովը պարզաբանել է, որ երկարաժամկետ վիզա կարող են ստանալ ՌԴ հյուպատոսական բաժնում օտարերկրացիները, որոնք ՌԴ քաղաքացու հետ ամուսնական կապեր ունեն, ինչպես նաեւ զավակը, եղբայրը, քույրը, թոռը, ծնողը, տատիկը կամ պապիկը։ «Կերկարացվի բազմանգամյա վիզաների ժամկետը մինչեւ մեկ տարի, ընդ որում՝ այդպիսի վիզաներով Ռուսաստանի տարածքում հնարավոր կինի ապրել ամբողջ տարվա ընթացքում առանց սահմանափակումների»,-հավելել է փոխնախարարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ վիզան ստացողները պարտադիր պետք է ներկայացնեն փատաթղթեր, որոնք իրավական հիմք են հանդիսանում նոր ժամկետով վիզաները տրամադրելու համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...