Եգիպտոսում պորտապարի պարուհին կալանավորվել է «անառակության եւ անբարոյականության» համար
Եգիպտացի պորտապարի պարուհի Սամա ալ-Մասրին ազատազրկվել է երեք տարի ժամկետով եւ տուգանվել 18500 դոլարով սոցիալական ցանցերում «անառակության եւ անբարոյականության» համար, հաղորդում է MIGNews-ը։
Պարուհին ձերբակալվել էր ապրիլին սոցցանցերում տարածված տեսանյութի եւ լուսանկարների հետաքննության ֆոնին։
Նյութերում պետական մեղադրական կողմը տեսել է սեռական համատեքստ։ 42-ամյա պարուհին հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ կոնտենտը գողացվել էր եւ հրապարակվել իր հեռախոսից առանց վերջինիս համաձայնության։
Շաբաթ՝ հունիսի 27-ին, Կահիրեի տնտեսական դատարանը հայտարարել էր, որ կինը խախտել է Եգիպտոսի ընտանեկան սկզբունքներն ու արժեքները, ինչպես նաեւ ստեղծել, վարել ու օգտագործել կայքեր ու օգտահաշիվներ սոցիալական ցանցերում «անբարոյականություն» տարածելու համար։
«Հսկայական տարբերություն կա ազատության եւ անառակության միջեւ»,-ասել է խորհրդարանի անդամ Ջոն Թալաթը, որը դիմել էր դատարան ալ-Մարսիի դեմ հայցով։
Նրա խոսքով՝ պարուհին եւ մյուս ազդեցիկ անձինք սոցիալական ցանցերում քայքայում են ընտանեկան արժեքներն ու ավանդույթները, ինչպես նաեւ իրականացում գործունեություն, որն արգելված է օրենքով ու սահմանադրությամբ։ Ալ-Մարսին ասել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...